ԼԼիլիթ Ասատրյան

Հրազդանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ստեփանավանի, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է

Հրազդանի, Սևանի  տարածաշրջանների ավտոճանապարհներին,  Ստեփանավանի, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավան- Լծեն- Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Հրազդանի, Սևանի  տարածաշրջանների ավտոճանապարհներին,  Ստեփանավանի, Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում