ՎՎահե Դավթյան

Նիկոլ Փաշինյանը Սարիկ Մինասյանին նշանակել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար

Նիկոլ Փաշինյանը Սարիկ Մինասյանին նշանակել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Գյումրիում կայացած փրայմերիզի մասնակիցների հետ՝ կից գրելով։

«Մեր բոլոր թեկնածուների ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Դավիթ Առուշանյանի թեկնածությունը կառաջադրեմ Շիրակի մարզպետի պաշտոնում»,- գրել է նա։

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 12-ին որոշում ընդունեց ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Կառավարության որոշմամբ Գյումրի համայնքում նշանակվեց ավագանու արտահերթ ընտրություն։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի վերջից, երբ ավագանու Բալասանյան դաշինքը վայր դրեց մանդատները՝ Գյումրին ղեկավար չունի, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել: Ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության՝ փրայմերիզի միջոցով խնդիրը լուծելու տարբերակը վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց: Օրեր առաջ ամփոփվեցին քաղաքապետի պաշտոնակատարի՝ երեք օր շարունակվող նախնական ընտրության արդյունքները։ Առաջատարը, ըստ արդյունքների, Սարիկ Մինասյանն է 253 քվեով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում