ՄՄարիամ Մխիթարյան

Դեմ եմ ամերիկյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարձակումներին. Թրամփ

Դեմ եմ ամերիկյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարձակումներին. Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ դոնալդ Թրամփը հարցազրույց է ունեցել Time ամսագրի հետ՝ անդրադառնալով Ուկրաինայի ու Մերձավոր Արևելքի իրավիճակներին:

Հարցին՝ արդյոք երդմնակալությունից հետո Թրամփը կշարունակի՞ աջակցել Կիևին՝ նա պատասխանել է, որ այդ հարցը կօգտագործի որպես Մոսկվայի վրա ճնշման լծակ: «Ես ուզում եմ համաձայնության հասնել»,- ընդգծել է ԱՄՆ ընտրված նախագահը։

Թրամփը նաև հայտարարել է, որ դեմ է ամերիկյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարձակումներին: Նրա համոզմամբ, դա սրում է պատերազմը:

Ինչ վերաբերում է քարոզարշավի ժամանակ իր արած հայտարարությանը, որ ընտրվելուց հետո 24 ժամվա ընթացքում կկարգավորի ռուս-ուկրաինական հակամարտությունը, Թրամփն ընդունել է, որ դա իր պատկերացրածից բարդ է՝ ավելի, քան Մերձավոր Արևելքում իրավիճակը:

Նա ընդգծել է, որ խաղաղության է հասնելու նաև Մերձավոր Արևելքում: Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կոչ է Գազայի հատվածում ռազմական գործողություններին վերջ դնել մինչև իր երդմնակալության օրը՝ 2025 թվականի հունվարի 20-ին։ Նա նշել է, որ աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղությանը նպաստող ցանկացած որոշման:

Հարցազրույցում անդրադարձ է եղել նաև Իրանի հետ ԱՄՆ հարաբերություններին և Թրամփը հավանական է համարել Իրանի դեմ պատերազմը:

Ի դեպ, Time ամսագիրը Դոնալդ Թրամփին անվանել է տարվա մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում