ՄՄարիա Գաբրիելյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Լուսյա Գևորգյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիչինայի փողոց) անցկացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

 

Մասնավորապես՝

  • սննդի կառույցը ապահովված չի եղել տաք ջրով.
  • հատակը, պատերը, առաստաղները, աշխատանքային մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող, ոչ թունավոր նյութերից.
  • չի կանխարգելվել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում