ՄՄարիամ Մխիթարյան

Հունգարիան Մոսկվային և Կիևին Սուրբ ծննդյան զինադադար է առաջարկել

Հունգարիան Մոսկվային և Կիևին Սուրբ ծննդյան զինադադար է առաջարկել

Հունգարիայի ԵՄ նախագահության ավարտին վարչապետ Վիկտոր Օրբանը փորձել է նոր ջանքեր գործադրել ռուս-ուկրաինական հականարտության կարգավորման համար։ Հունգարիան Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկել է «Սուրբ ծննդյան հրադադար» հաստատել և գերիների լայնածավալ փոխանակում իրականացնել:

Սակայն Ուկրաինայի նախագահ Զելենսկին մերժել է առաջարկը, նաև քննադատել Օրբանին Ուկրաինայի հարցով նախագահ Պուտինին զանգահարելու համար: Նա պնդել է, որ առանց Կիևի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մղվող պատերազմի մասին քննարկում չի կարող լինել:

Ավելի վաղ Մոսկվան ու Բուդապեշտը հայտնել էին երկու երկրի ղեկավարների հեռախոսազրույցի մասին։ «Կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում ուկրաինական հարցերի շուրջ։ Վիկտոր Օրբանը շահագրգռված է նպաստել ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական ​​լուծման ուղիների համատեղ որոնմանը, ներառյալ՝ հաշվի առնելով իր շփումները մի շարք արևմտյան առաջնորդների հետ»՝ հայտնել են Կրեմլից։

Հունգարիան ԵՄ այն փոքրաթիվ երկրներից մեկն է, որը հարաբերություններ է պահպանում Կրեմլի հետ նույնիսկ Ուկրաինայում Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո։ Վիկտոր Օրբանը բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների  և Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու դեմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում