ՄՄարիամ Մխիթարյան

Երկու երկրի միջև պատերազմի գործոն այլևս չկա. Հիքմեթ Հաջիև

Երկու երկրի միջև պատերազմի գործոն այլևս չկա. Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, հայտարարել՝ որոշակի հարցեր դեռ բաց են, սակայն դրանք դիտարկվում են աշխատանքային կարգով, կողմերի արտաքին գործերի նախարարությունները քննարկումներ են վարում: Ադրբեջանի նախագահի օգնականը շեշտել է՝ երկու երկրի միջև պատերազմի գործոն այլևս չկա:

Նա նաև նշել է՝ Երևանն ու Բաքուն բանակցություններ են վարում և այդ հարցում միջնորդների կարիք չունեն: «Ընդհակառակը՝ երրորդ կողմի միջամտությունը տարածաշրջանի գործերին վնասում է հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Հաջիևը:

Ադրբեջանի նախագահի օգնականը միաժամանակ բողոքել է Հայաստան-Ֆրանսիան գործակցությունից պաշտպանական ոլորտում, ինչպես նաև ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունից Հայաստան-Ադրբեջան սահմանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում