ՔՔրիստինե Ոսկանյան

Դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրա Ջոն Դանլեփին

Դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրա Ջոն Դանլեփին

ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի Արքայազն ու Մեծ Վարպետ Ֆրա Ջոն Դանլեփին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

 

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը, բարձր գնահատելով հնամյա կապերի և առնչությունների հիման վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները, իր պատրաստակամությունն է հայտնել ջանք չխնայել հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ: ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել տարիներ շարունակ Հայաստանում ՄԻՈՒ մարդասիրական գործունեության իրականացման համար:

 

Երկուստեք ընդգծվել է հումանիտար և առողջապահական ոլորտներում արդեն իսկ նախանշված ծրագրերը համատեղ ջանքերով հաջողությամբ ավարտին հասցնելու կարևորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում