ՎՎահե Դավթյան

ԿԳՄՍ նախարարն ու Ալֆոնսո Դի Ռիզոն անդրադարձել են Իտալիայում գործող հայագիտական կենտրոնների գործունեությանը

ԿԳՄՍ նախարարն ու  Ալֆոնսո Դի Ռիզոն անդրադարձել են Իտալիայում գործող հայագիտական կենտրոնների գործունեությանը

ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար:

Նախարարը կարևորել է համատեղ մշակութային նախաձեռնությունների անցկացումը հնագիտության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման, թանգարանների, երաժշտության, կինոյի ոլորտներում և վստահություն հայտնել, որ առկա է համագործակցության ընդլայնման մեծ ներուժ: Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարարը կարևորել է իտալերենի զարգացմանն ուղղված ծրագրերն ինչպես բուհական, այնպես էլ հանրակրթական համակարգում: Անդրադարձ է կատարվել նաև Իտալիայում գործող հայագիտական կենտրոնների գործունեությանը:

Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի համար: Ալֆոնսո Դի Ռոզոյի խոսքով՝ իր համար մեծ պատիվ է եղել Հայաստանում դիվանագիտական առաքելության իրականացումը: Նա նաև ընդգծել է՝ աշխատանքային շատ ինտենսիվ տարիներ է անցկացրել Հայաստանում, որի ընթացքում իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ՝ ի նպաստ Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների խորացման:

Անդրադառնալով մշակույթի ոլորտում արդեն իսկ իրականացված ծրագրերին՝ նշվել է, որ Հայաստանի ազգային պատկերասրահում Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ բացվել է «Իտալական արվեստի բեկորները Հայաստանում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են այնպիսի վարպետների գլուխգործոցներ, ինչպիսիք են՝ Դոնատելլոն, Տինտորետտոն, Գուերչինոն, Կանալետտոն և Կանովան: Կազմակերպվել է «Պերուջինոյի» պանելների շրջիկ ցուցահանդեսը: Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» ներկայացումը։ Երկու երկրներում անցկացված կինոփառատոներում տեղի են ունեցել հայկական և իտալական ֆիլմերի ցուցադրություններ, իսկ մի շարք հայկական համույթներ, երգչախմբեր և պարախմբեր, ինչպես նաև անհատ կատարողներ պարբերաբար հանդես են գալիս Իտալիայի տարբեր քաղաքներում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին հետագա գործունեության ընթացքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում