ՄՄարիամ Մխիթարյան

Քրդական ուժերը ԱՄՆ-ի օգնությամբ Մանբիջում հրադադարի համաձայնության են եկել

Քրդական ուժերը ԱՄՆ-ի օգնությամբ Մանբիջում հրադադարի համաձայնության են եկել

Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքում քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» և Թուրքիայի աջակցությունը ստացող «Սիրիայի ժողովրդական բանակը» ԱՄՆ միջնորդությամբ պայմանավորվել են հրադադարի մասին, հայտարարել է քրդական ուժերի հրամանատար Մազլում Աբդին։

«Մենք Մանբիջում ԱՄՆ միջնորդությամբ հասել ենք զինադադարի՝ խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար»,- նրա խոսքը մեջբերում է Rudaw հեռուստաալիքը։ Հրամանատարը նշել է, որ քուրդ աշխարհազորայինները կլքեն մարտական ​​գոտին, երբ դա հնարավոր լինի։ Նա վստահեցրել է, որ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» աջակցում է «Սիրիայի բոլոր տարածքներում համապարփակ զինադադարին և երկրի ապագայի վերաբերյալ քաղաքական գործընթացի մեկնարկին»:

ԱՄՆ-ի և արևմտյան կոալիցիայի աջակցությունը ստացող քրդական միավորումները վերահսկում են Սիրիայի տարածքի 25%-ը, ներառյալ` Ռաքքա և Հասաքա նահանգների մեծ մասը, ինչպես նաև Դեր Զորի հյուսիսարևելյան հատվածը։ Այդ տարածքներում են գտնվում երկրի նավթի ու գազի հիմնական հանքավայրերը, իսկ մոտակայքում տեղակայված են ամերիկյան ռազմական բազաները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում