ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում կարգելվի հանրահավաքների ժամանակ դիմակ կրելը. Կոբախիձե

Վրաստանում կարգելվի հանրահավաքների ժամանակ դիմակ կրելը. Կոբախիձե

Դեկտեմբերի վերջին Վրաստանում ուժի մեջ կմտնի նոր օրենք, որը կարգելի դեմքը փակել ցանկացած հանրահավաքի ժամանակ։ Այս մասին դեկտեմբերի 8-ին կայացած հատուկ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Որոշումը կապված է ագրեսիվ խմբերի կողմից լրագրողների և ընդդիմադիր քաղաքական գործիչների վրա հարձակումների հետ։ Դեմքերը ծածկած սևազգեստ անհայտ անձինք դաժանաբար ծեծի են ենթարկել «Պիրվելի» հեռուստաալիքի նկարահանող խմբին ու ավերել «Հանուն փոփոխությունների» ընդդիմադիր կոալիցիայի գրասենյակը՝ ծեծելով երկու հոգու։

«Դիմակները ոստիկաններին խանգարում են ցուցարարներին տարբերել մյուսներից: Իսկ լրագրողների վրա հարձակումները սադրանք են, որի նպատակն է արհեստականորեն լարել իրավիճակը երկրում: Հուսով եմ, որ մեղավորները շուտով կպարզվեն»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում