ԿԿարմեն Ղուկասյան

Բաշար Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա

Բաշար Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը գտնվում է Մոսկվայում և Ռուսաստանում ստացել է քաղաքական ապաստան, TASS-ին հայտնել է Կրեմլում աղբյուրը:

«Ասադն ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա: Ռուսաստանը, հումանիտար նկատառումներից ելնելով, նրանց ապաստան է տրամադրել»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում կատարելով սիրիական բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երկրում ռազմական գործողությունների ֆոնին լքել է մայրաքաղաք Դամասկոսը ու հեռացել «անհայտ ուղղությամբ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում