ԿԿարմեն Ղուկասյան

Սիրիացի զինյալները ներխուժել են Բաշար Ասադի նստավայր

Սիրիացի զինյալները ներխուժել են Բաշար Ասադի նստավայր

Սիրիական ընդդիմությունը մուտք է գործել առանց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ առանց հսկողության մնացած պալատ, հայտնում է Al Hadath հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը կադրեր է հրապարակում նստավայրի տարածքից: Պալատը գտնվում է Դամասկոսի արևմտյան մասում՝ Մեզզ լեռան վրա: 

Այն կառուցվել է դեռևս Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ Ասադի՝ Բաշար Ասադի հոր, իշխանության տարիներին: 

Հիշեցնենք՝ Reuters-ի տվյալներով՝ երկրի նախագահ Բաշար Ասադը հեռացել է Դամասկոսից անհայտ ուղղությամբ:

Գործակալության տվյալներով՝ Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ «Ասադի իշխանությունն ավարտվել է»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում