ԿԿարմեն Ղուկասյան

Սպիտակ տանը հայտարարել են, որ ուշադիր հետևում են Սիրիայի իրադարձություններին

Սպիտակ տանը հայտարարել են, որ ուշադիր հետևում են Սիրիայի իրադարձություններին

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Շոն Սավեթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ու վարչակազմն ուշադիր հետևում են Սիրիայում ռազմական գործողություններին:

«Նախագահ Բայդենը ու իր թիմն ուշադիր հետևում են Սիրիայում արտակարգ իրադարձություններին ու մշտական կապի մեջ են տարածաշրջանային գործընկերների հետ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Սավեթը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Reuters գործակալությունը, հղում կատարելով սիրիական բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին, պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երկրում ռազմական գործողությունների ֆոնին լքել է մայրաքաղաք Դամասկոսը ու հեռացել «անհայտ ուղղությամբ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում