ՎՎարդուհի Հարությունյան

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում հակամարտության կարգավորման հարցը

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում հակամարտության կարգավորման հարցը

ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսով քննարկել են Սիրիայի հարցը: Ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության՝ Էնթոնի Բլինքենն ընդգծել է Սիրիայում խաղաղ բնակիչների, այդ թվում՝ փոքրամասնությունների պաշտպանության կարևորությունը: Քննարկվել է հակամարտության քաղաքական կարգավորման հարցը: Բլինքենը միաժամանակ հույս է հայտնել շարունակել Անկարայի հետ գործակցությունը տարածաշրջանային հարցերում:

Ֆիդանն էլ համոզմունք է հայտնել, որ խմբավորումների և Սիրիայի կառավարության միջև պետք է քաղաքական երկխոսություն հաստատվի, տարածաշրջանային դերակատարներն էլ պետք է ջանքեր գործադրեն այդ ուղղությամբ:

Նա նաև հայտարարել է՝ չի կարելի քրդական ուժերին թույլ տալ օգտվելու Սիրիայում ստեղծված քաոսից։ Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ նախարարն ընդգծել է քիմիական զենքի կիրառման սպառնալիքը չեզոքացնելու անհրաժեշտությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում