ԼԼիլիթ Ասատրյան

Մրցակցությունը կարևորագույն հանրային բարիք է. ՄՊՀ նախագահի ուղերձը

Մրցակցությունը կարևորագույն հանրային բարիք է. ՄՊՀ նախագահի ուղերձը

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

 

«Սիրելի հայրենակիցներ,

 
Շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ, քանզի մրցակցությունը կարևորագույն հանրային բարիք է, որի առկայությունը կամ բացակայությունն անմիջական ազդեցություն է ունենում յուրաքանչյուրիս առօրյա կյանքի վրա:
 

Որքան ուժեղ է շուկայում մրցակցությունը, այնքան ավելի շատ խթաններ են ստեղծվում բիզնեսի համար աճելու և զարգանալու, դառնալու ավելի նորարար ու մրցունակ:

 

Բիզնեսները մրցակցում են միմյանց հետ, արդյունքում սպառողների համար ստեղծվում են ավելի լայն այլընտրանքներ՝ ձեռք բերելու ապրանքներն ու ծառայությունները՝ հնարավոր լավագույն որակով և նվազ գնով: Այս դինամիկան իր հերթին խթանում է տնտեսական աճն ու զարգացումը՝ ստեղծելով հավելյալ եկամուտներ և ավելացնելով հանրության բարօրությունը:

 

Այս տարի Մրցակցության համաշխարհային օրվա թեման է «Մրցակցության քաղաքականությունը և անհավասարությունը»: Անհավասարությունների խնդիրն առանցքային է աշխարհի բոլոր երկրների տնտեսությունների համար, իսկ մրցակցությունը դրա լուծման բանալիներից մեկն է, որը գտնվում է մրցակցային մարմինների ձեռքում: Այդ բանալին նրանք օգտագործում են տնտեսական անհավասարությունները մեղմելու, շղթայի թույլ օղակում գտնվողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար՝ հավասարակշռելով և վերականգնելով շուկայում խաղի արդար կանոնները:

 

Այս հարցերը օրակարգային են նաև Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համար:

 
Հատկանշական է, որ 2024 թվականին կարևոր օրենսդրական փոփոխություններ իրականացվեցին՝ կարգավորելու առևտրային ցանցերի և գյուղատնտեսական արտադրանք մթերողների կողմից ուշ վճարումների հարցերը, որոնց արդյունքները շատ արագ իրենց զգացնել տվեցին:
 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և ամենայն բարիք»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում