ՎՎահե Դավթյան

Եթովպիայում դեսպանը Հավա Բանգուրային է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը ՄԱԿ-ի երկու գործակալություններում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին

Եթովպիայում դեսպանը Հավա Բանգուրային է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը ՄԱԿ-ի երկու գործակալություններում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանը Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակի (UNON) գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Զայնաբ Հավա Բանգուրային է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ ՆՄԱԳ-ում և Նայրոբիում տեղակայված ՄԱԿ-ի երկու գործակալություններում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Գլխավոր տնօրենը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության մեջ: Սահակ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խորացնել ՀՀ ներգրավվածությունը Գրասենյակի և Նայրոբիում տեղակայված ՄԱԿ-ի երկու գործակալությունների՝ Մարդկային բնակավայրերի ծրագրի (UN-HABITAT) և Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) շրջանակներում:

 

Կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ համագործակցության և դրա հեռանկարի վերաբերյալ՝ ընդգծելով Կայուն զարգացման «2030 թ. օրակարգի» իրագործմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում