Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանի զեկույցը դիտարկվել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ընթացքում

Հայաստանի զեկույցը դիտարկվել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ընթացքում

Դեկտեմբերի 2-3-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորությամբ, մասնակցել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 12-14-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը պատասխանել է Կոմիտեի անդամների կողմից բարձրացված բազմաթիվ հարցերի, ներկայացրել է իրավահավասարության և խտրականության բացառման ուղղությամբ օրենսդրական բարեփոխումների իրականացման ընթացքը, ազգային փոքրամասնությունների կրթական և մշակութային իրավունքների ապահովմանն ուղղված քայլերը, երկրի քաղաքականությունը օտարերկրացիների, միգրանտների, ապաստան հայցողների և տարբեր խոցելի խմբերի նկատմամբ:

Կոմիտեի անդամները տեղեկացվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների, մասնավորապես, կայուն կենսապայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ:

Հայկական պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը շարունակել երկրում ժողովրդավարական բարեփոխումները՝ ապահովելով տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների իրականացումը հասարակության բոլոր շերտերի համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում