Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիա Գաբրիելյան

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 12 ավտովթար. 1 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 12 ավտովթար. 1 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 2-3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 138 դեպք:

Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 26, վարժական հավաքից խուսափելու՝ 17, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, հոգեկան ներգործության ու բնակարանային գողության՝ 4-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3, կողոպուտի, համակարգչային հափշտակության, խուլիգանության ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու և իրացման նպատակով ալկոհոլային խմիչքների շրջանառության՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության ու ֆիզիկական ներգործության 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2–ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում