ՔՔրիստինե Ոսկանյան

Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտաքին առևտրի և զարգացման նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտաքին առևտրի և զարգացման նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

Դեկտեմբերի 2-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների արտաքին առևտրի և զարգացման նախարար Ռայնետ Քլևերի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շարքում առանձնանշվել են ջրային ռեսուրսների կառավարումը, առողջապահությունը, ներդրումների խրախուսման միջոցով տնտեսական համագործակցության խթանումը:

Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն բարձր է գնահատում Նիդերլանդների աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումներին, ինչն արտացոլվել է նաև Նիդերլանդների կոալիցիոն կառավարության առաջնահերթություններն ուղենշող փաստաթղթում։ Ընդգծել է այս ուղղությամբ համագործակցության շարունակականության կարևորությունը։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Ռայնետ Քլեվերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովմանն ուղղված ծրագրերի շուրջ: Ներկայացնելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: 

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում