ԼԼուսինե Մուրադյան

ԲԴԽ անդամի ընտրության հարցը դեկտեմբերի 3-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված չէ

ԲԴԽ անդամի ընտրության հարցը դեկտեմբերի 3-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված չէ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեց՝ նոյեմբերի 27-ին ԱԺ կայքում պաշտոնապես հայտարարվել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին:

«Օրակարգում չկա ԲԴԽ անդամի թեկնածության հարցը: Հարցն ընդհանրապես հիմա օրակարգից հանվե՞լ է, թե՞ թողել եք հետագայում ԱԺ-ում քննարկելու համար»,- հետաքրքրվեց պատգամավորը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ հարցն օրակարգից չի հանվել, այն պարզապես այս նիստերի շարքում ընդգրկված չէ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում