ԼԼիլիթ Ասատրյան

Վահե Հովհաննիսյանն ընդգծել է Գերմանիայի ֆինանսների նախարարության հետ համագործակցությունը խորացնելու կարևորությունը

Վահե Հովհաննիսյանն ընդգծել է Գերմանիայի ֆինանսների նախարարության հետ համագործակցությունը խորացնելու կարևորությունը

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: 

 

Ինչպես հայտնում են ֆինանսների նախարարությունից, Վահե Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնավարման կապակցությամբ, այնուհետև կողմերն անդրադարձել են Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի աշխատանքներին, ինչպես նաև քննարկել Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի շրջանակներում հնարավոր համագործակցությունը:

 

Վահե Հովհաննիսյանը հատուկ ընդգծել է Գերմանիայի ֆինանսների նախարարության հետ փոխշահավետ համագործակցությունը խորացնելու և նոր նախաձեռնություններով երկկողմ կապերը զարգացնելու կարևորությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում