ԿԿարմեն Ղուկասյան

Անկարան ուշադիր հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը. Թուրքիայի փոխնախագահ

Անկարան ուշադիր հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը. Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիան ուշադիր հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը և գործադրում է բոլոր ջանքերը դիվանագիտական պլանում, հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, հայտնում է Milliyet թերթը:

«Թուրքիան միայն մեկ ցանկություն ունի: Մենք ցանկանում ենք խաղաղություն և կայունություն Սիրիայում և ավելի բարեկեցիկ պայմաններ ինչպես Սիրիայում ապրող մեր եղբայրների ու քույրերի համար, այնպես էլ Թուրքիայի:

Այդ իսկ պատճառով էլ դրան հասնելու ուղին հստակ է՝ քաղաքական որոշում, որը կներառի Սիրիայում բոլոր խմբերը:

Սիրիայում խաղաղություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել որոշում, որը կընդգրկի Սիրիայի բնակչության բոլոր շերտերը՝ անկախ նրանց համոզմունքից, կրոնական կամ էթնիկ պատկանելությունից»,- հայտարարել է Յըլմազը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում