ԼԼիլիթ Ասատրյան

Մաշտոցի պողոտայի և Արգիշտիի փողոցի խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Մաշտոցի պողոտայի և Արգիշտիի փողոցի խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 18։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Արգիշտիի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Toyota (վարորդ՝ Խ․ Բ․, ծնված 1956 թ․) և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Մ․-ն (ծնված 1998 թ․) և Toyota մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Թ․-ն (ծնված 1979 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:

Փրկարարները հոսանքազրկել  են ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում