ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինական «մայդանի» սցենարը չի կարող կրկնվել Վրաստանում. Կոբախիձե

Ուկրաինական «մայդանի» սցենարը չի կարող կրկնվել Վրաստանում. Կոբախիձե

Ուկրաինական «մայդանի» սցենարը չի կարող կրկնվել Վրաստանում, քանի որ երկիրն ունի ուժեղ ինստիտուտներ և իմաստուն ժողովուրդ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Արմատականներն ու նրանց արտասահմանյան ղեկավարներն ամեն անգամ փորձում են երկրում անկարգությունների փորձի և Վրաստանի «ուկրաինացման» առիթ մտածել։ Նրանք դեռ չեն գիտակցել, որ, ի տարբերություն 2013 թվականի Ուկրաինայի, Վրաստանն անկախ պետություն է՝ ուժեղ ինստիտուտներով, և որ ամենակարևորն է՝ փորձառու ու իմաստուն ժողովրդով, որի հաստատակամությունը ոչ ոք չի սասանելու։ Վրաստանում չի կարող իրագործվել «մայդանի» սցենարը։ Վրաստանը պետություն է, իսկ պետությունը, իհարկե, նման բան թույլ չի տա»,- հայտարարել է Կոբախիձեն։

Նա նաև հավաստիացրել է, որ Վրաստանը չի դադարեցնում Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, այլ հանում է այդ հարցը առաջիկա չորս տարիների օրակարգից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում