ԳԳոհար Սարգսյան

Հասմիկ Տոլմաջյանը Վալերի Ֆրելանին երախտագիտություն է հայտնել մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում արդյունավետ համագործակցության համար

Հասմիկ Տոլմաջյանը Վալերի Ֆրելանին երախտագիտություն է հայտնել մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում արդյունավետ համագործակցության համար

Նոյեմբերի 27-ին Ժնևի ՄԱԿ-ի Գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի (ԱԻՖ/ ALIPH) տնօրեն Վալերի Ֆրելանի հետ։

Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի գործունեության արդիականությունն ու կարևորությունը մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության հարցում։

ՀՀ մշտական ներկայացուցիչը երախտագիտություն է հայտնել կազմակերպության ղեկավարին մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության, ինչպես նաև արդյունավետ համագործակցության համար։

Անդրադարձ է կատարվել Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրային նախագծերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում