ԳԳոհար Սարգսյան

ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Վանաձորի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից

ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Վանաձորի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից

ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել Վանաձորի գազալցակայանում պայթյունից։  

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 20:18-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Պարզվել է, որ գազալցակայանի կոմպրեսորների սենյակում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Ա. Մ.-ն (ծնված 1976 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին, մարվել՝ 21:14-ին:

Այրվել են ճնշման կայանի (մոտ 150 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ), կոմպրեսորը և այլ սարքավորումներ, ջերմահարվել՝ գազալցակայանի մոտակայքում կայանած ZIL մակնիշի բեռնատար ավտոմեքենայի դիմային հատվածը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում