ՎՎահե Դավթյան

Վրաստանում վերսկսվել են բողոքի ակցիաները

Վրաստանում վերսկսվել են բողոքի ակցիաները

Թբիլիսիում ու Բաթումում վերսկսվել են բողոքի ակցիաները՝ ԵՄ անդամակցության բանակցությունները մինչև 2028-ի ավարտը հետաձգելու մասին Կառավարության որոշման դեմ։ Բաթումում ակցիայի մասնակիցները ժամանակավորապես փակել են քաղաք մտնող հիմնական փողոցը, իսկ ավելի ուշ երթ իրականացրել։

Մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել Թբիլիսիում՝ կրկին Վրաստանի խորհրդարանի տարածքում։ Ազատության հրապարակում են հատուկ ջոկատայինները և հատուկ տեխնիկա է կենտրոնացված։

Անվտանգության բարձրագույն՝ «կարմիր» մակարդակ է մտցվել խորհրդարանում։ Շենք կարող են մուտք գործել միայն պատգամավորները և նրանք, ում անցաթուղթ է տալիս օրենսդիր մարմնի աշխատակազմի ղեկավարը։ Որոշումն ընդունվել է Ռուսթավելի պողոտայում և հարակից փողոցներում երեկվա գիշերային իրադարձություններից հետո։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում