Սիրիական բանակը հակահարձակում է սկսել «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալների դիրքերի դեմ, որոնք գրավել են ավելի քան 20 բնակավայր՝ Հալեպ քաղաքից հյուսիս և արևմուտք։ Այս մասին հայտնել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Լրատվականի փոխանցմամբ՝ կառավարական ուժերն ազատագրել են Ալ-Բակում քաղաքը։ Ավելի վաղ Հալեպ էին ժամանել լրացուցիչ ռազմական ուժեր Սիրիայի մյուս շրջաններից։ «Ջաբհաթ ան Նուսրա»-ն և նրա հետ կապված արմատական խմբավորումների զինյալները նոյեմբերի 27-ին հարձակումից հետո հայտնվել են Հալեպից 7-10 կմ վտանգավոր հեռավորության վրա։
Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ բանակը ճնշել է ահաբեկչական ապստամբությունը Հալեպ և Իդլիբ նահանգներում՝ թշնամուն պատճառելով տեխնիկայի ու անձնակազմի մեծ կորուստներ։










