ՎՎարդուհի Հարությունյան

Իսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմի խախտման համար

Իսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմի խախտման համար

Իսրայելն ու «Հըզբոլլահը» հրադադարի ուժի մեջ մտնելուց մեկ օր անց միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմի խախտման համար:

Իսրայելական կողմը հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար օգտագործվող օբյեկտին: «ՑԱՀԱԼ-ը տեղակայվել է Լիբանանի հարավում, գործում և կասեցնում է հրադադարի մասին համաձայնագրի ցանկացած խախտում»,- նշել է իսրայելական կողմը:

Բացի դրանից՝ իսրայելական տանկերը գնդակոծել են Լիբանանի հարավում գտնվող վեց շրջան, երկու մարդ վիրավորվել է: Իսրայելի իշխանությունների հայտարարության համաձայն՝ հարվածներն ուղղված են եղել ավտոմեքենաներով Լիբանանի հարավային շրջաններ ժամանածներին, որոնք խախտել են հրադադարի պայմանները:

«Հըզբոլլահի» ներկայացուցիչ Հասան Ֆադլալլան էլ Իսրայելին է մեղադրել հրադադարը խախտելու համար՝ հայտարարելով, որ իսրայելական զորքերը հարձակվում են սահմանամերձ գյուղեր վերադարձող մարդկանց վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում