ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա

Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա

Ռուսաստանի միջուկային հովանոցը, նորացված միջուկային դոկտրինի համաձայն, առաջին հերթին տարածվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Աստանայում ընթացող ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակում:

Նա նշել է, որ հին դոկտրինով այդ հովանոցը տարածվում էր Ռուսաստանի դաշնակիցների վրա, նոր դոկտրինով խոսքը առաջին հերթին ՀԱՊԿ երկրների մասին է։

«Կա առանձին, բավական կարևոր լրացում, այն վերաբերում է Բելառուսին»,- ասել է Շոյգուն: Նա հիշեցրել է, որ նոր դոկտրինը սահմանում է նաև Բելառուսի դեմ սովորական սպառազինությամբ հարձակման ժամանակ միջուկային զենքի կիրառման չափանիշները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում