ԳԳոհար Սարգսյան

Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները

Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական այցն են կատարել ՀՀ Արագածոտնի մարզ՝  հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը, խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 2.110.1, հանրապետական նշանակության) տարածքում աշխատակիցները հետևել են ընթացիկ աշխատանքներին՝ հուշարձանապատկան, զարդանախշ բեկորների վերաշարման, ատամնավոր քիվերի վերաշարման և նորով լրացման ընթացքին:

Հաջորդ կանգառը «Ամբերդ ամրոց»  պատմամշակութային արգելոցն էր, որի տարածքում (պետ. ցուցիչ՝ 2.25.5, հանրապետական նշանակության) աշխատակիցները ծանոթացել են ամրոցի հիմքերի ամրակայման և միջնաբերդի աշտարակների փլուզված հատվածների մաքրման աշխատանքներին, դրանց արդյունքում ի հայտ եկած նոր հանգամանքներին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում