Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիա Գաբրիելյան

Էկոնոմիկայի նախարարությունն ազգային տաղավարով մասնակցել է «Agro Pack Iraq 2024» սննդի և փաթեթավորման միջազգային ցուցահանդեսին

Էկոնոմիկայի նախարարությունն ազգային տաղավարով մասնակցել է «Agro Pack Iraq 2024» սննդի և փաթեթավորման միջազգային ցուցահանդեսին

Նոյեմբերի 25-28-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն ազգային տաղավարով մասնակցել է Իրաքի Հանրապետության Քուրդիստանի Ինքնավարության Էրբիլ քաղաքում մեկնարկած «Agro Pack Iraq 2024» սննդի և փաթեթավորման միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Ցուցահանդեսին մասնակցել է 18 երկրի ավելի քան 350 կազմակերպություն։

Ազգային տաղավարում ներկայացվել է 15 հայկական ընկերության արտադրանք (պահածոյացված մրգեր, բանջարեղեն, բնական հյութեր, սուրճ, օրգանական և բնական թեյեր, խոտաբույսեր, շոկոլադ, չիպսեր, յուղեր, համեմունքներ, կարագ, մսի և ձկան պահածոներ, այծի և ոչխարի պանիր, սառը սուրճ և թեյ, բնական ջուր, կետչուպ, մայոնեզ, հալած կարագ, չոր մրգեր, ընկույզներ, սերմեր, թարմ մրգեր)։

Ցուցահանդեսի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Էրբիլի առևտրարդյունաբերական պալատի, Քուրդիստանի Ինքնավարության տարբեր պետական գերատեսչությունների և բիզնեսի ներկայացուցիչների հետ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում