ՄՄարիամ Մխիթարյան

ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Կայա Կալասին՝ ԵՄ գլխավոր դիվանագետի պաշտոնը ստանձնելու առիթով

ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Կայա Կալասին՝ ԵՄ գլխավոր դիվանագետի պաշտոնը ստանձնելու առիթով

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում Կայա Կալասին շնորհավորել է ԵՄ-ում բարձր պաշտոններ ստանձնելու կապակցությամբ:

«Անկեղծ շնորհավորանքներս Կայա Կալասին՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի, նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում հաստատվելու առիթով:

Ակնկալում եմ Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ուղղված  համատեղ աշխատանք և ընդլայնված համագործակցություն»,- գրել է Արարատ Միրզոյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում