ՄՄարիամ Մխիթարյան

Լիբանանում ուժի մեջ է մտել Իսրայելի և Հեզբոլլահի միջև հրադադարը

Լիբանանում ուժի մեջ է մտել Իսրայելի և Հեզբոլլահի միջև հրադադարը

Լիբանանում, որտեղ իսրայելական բանակը գործողություններ է իրականացնում «Հըզբոլլահ» խմբավորման դեմ, գիշերն ուժի մեջ է մտել հրադադարը, որը նախօրեին հաստատել էր Իսրայելի կառավարությունը, գրում է Reuters։

Համաձայն զինադադարի պայմանների՝ 60 օրվա ընթացքում իսրայելական զորքերը պետք է դուրս գան Լիբանանից, իսկ «Հըզբոլլահի» զինյալները լքեն սահմանային շրջանները, որտեղ կտեղակայվի լիբանանյան բանակը։ Լիբանանի ղեկավարությունը մտադիր է Իսրայելի հետ երկրի սահմանում զինվորականների թիվը հասցնել 10 հազարի։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հրադադարի համաձայնության գործում համագործակցության համար։ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, նշել է Բայդենը, կաշխատեն միասին՝ ապահովելու գործարքի հաջողությունը։ ԱՄՆ նախագահը նաև հույս է հայտնել, որ հրադադարը Լիբանանում կհանգեցնի խաղաղության հաստատմանը ամբողջ Մերձավոր Արևելքում և թույլ կտա դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում, որտեղ իսրայելցի զինվորականները կռվում են ՀԱՄԱՍ խմբավորման դեմ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում