ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի նախագահին հրավիրեցի պաշտոնական այցով ժամանել Լեհաստան. Դուդա

Հայաստանի նախագահին հրավիրեցի պաշտոնական այցով ժամանել Լեհաստան. Դուդա

Այսօր ես հնարավորություն ունեմ նաև հանդիպելու ՀՀ վարչապետի, ինչպես նաև ԱԺ նախագահի հետ: Հետևաբար՝ նախատեսվում է, որ իմ պաշտոնական ծրագիրը շատ ծանրաբեռնված է, և ես շատ ուրախ եմ այդ առիթով: Այդ մասին ՀՀ նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

«Ամենակարևորը քաղաքական ոլորտում մեր երկրների սերտ համագործակցությունն է: Բոլոր այն գործառույթներում, որոնք Հայաստանին կկապեն և կմոտեցնեն Եվրոպային և եվրոպական ընտանիքին, մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել»,- նշեց Լեհաստանի նախագահը: 

Նա նաև կարևորեց տնտեսական համագործակցությունը: «Այսօր Հայաստանի նախագահին հրավիրեցի պաշտոնական այցով ժամանել Լեհաստան, և այդ այցելության շրջանակներում առաջարկեցի կազմակերպել տնտեսվարողների, ձեռնարկատերերի տնտեսական ֆորում, ինչը հնարավորոթյուն կտա մեր երկրի տարածքում տնտեսական ոլորտում անմիջականորեն կապեր հաստատել»,- ասաց Դուդան:

«Ես վստահ եմ, որ այսօրվա և առաջիկա օրերին իմ հանդիպումները, իմ այցելությունը կնպաստեն մեր երկու երկրների ակտիվ համագործակցության զարգացմանը»,- նշեց Լեհաստանի նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում