ԼԼիլիթ Ասատրյան

Անջեյ Դուդան հայտնել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում լեհական կողմի ներգրավվածության ավելացման ցանկության մասին

Անջեյ Դուդան հայտնել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում լեհական կողմի ներգրավվածության ավելացման ցանկության մասին

Ես պարոն նախագահին հարցրի, թե արդյոք տեսնո՞ւմ է հնարավորություններ ավելի լայն ընդգրկվածության, Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության ոլորտում լեհական կողմի ներգրավվածության համար: Այդ թեմայի շուրջ ես խոսել եմ նաև նախագահ Ալիևի հետ COP29 կլիմայական վեհաժողովի ընթացքում: Այդ մասին ՀՀ նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

«Նախևառաջ ուզում եմ հիշատակել, որ ցանկանում ենք՝ հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ Կովկասյան տարածաշրջանում ունենալով իրենց սուվերեն պետությունը կայուն և հստակ նշված սահմաններում. այդ խաղաղությունը նաև շատ կարևոր է եվրոպական տարածաշրջանի համար: Իրավիճակի կայունությունը շատ կարևոր է, և եթե մեր օգնության կարիքը կլինի, մենք պատրաստ ենք ցուցաբերել»,- նշեց Լեհաստանի նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում