ԳԳոհար Սարգսյան

Ալիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ալիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը Թրամփին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ ընտրությունում վստահ հաղթանակը վերջինիս կողմից որդեգրված քաղաքական գծին ամերիկացի ժողովրդի կողմից մեծ վստահության ու աջակցության վառ արտահայտությունն է։

Ալիևն ընդգծել է, որ Թրամփի գործունեությունն կարևոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման հարցում։ Ադրբեջանի նախագահը նաև հույս է հայտնել, որ կձեռնարկվեն համատեղ ջանքեր՝ Բաքվի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում