ՄՄարիամ Մխիթարյան

Լոնդոնը ներկայացրել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումների ամենամեծ փաթեթը

Լոնդոնը ներկայացրել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումների ամենամեծ փաթեթը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցների ցանկում ավելացրել է ևս 30 նավի անուն, որոնք մտնում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մեջ՝ դրանով իսկ ընդլայնելով դրանց թիվը մինչև 73-ի: Սա «պատժամիջոցների ամենամեծ փաթեթն է», որը Լոնդոնը ներկայացրել է Ռուսաստանի օգտագործած լցանավերի և բեռնատար նավերի դեմ, որոնք Մոսկվան օգտագործում է շրջանցելու նավթի էմբարգոն և այլ պատժամիջոցներ արտահանումների համար՝ ֆինանսավորելու Ուկրաինայում շարունակվող պատերազմը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին։

Ցուցակում ընդգրկված են Ռուսաստանի, Պանամայի, Գաբոնի, Սիերա Լեոնեի, Լիբերիայի և մի շարք այլ երկրների դրոշները կրող նավեր։ Ըստ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման քարտուղարության՝ վերջին պատժամիջոցների տակ հայտնված նավերի կեսը 2023 թվականին տեղափոխել է ավելի քան 4,3 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական նավթ ու նավթամթերք:

DW-ն գրում է, որ ռուսական «ստվերային նավատորմի» դեմ բրիտանական պատժամիջոցներն ավելի ընդգրկուն են, քան ԱՄՆ-ի և ԵՄ-ի նմանատիպ միջոցառումները։ Ամերիկյան սև ցուցակում կա 39 «ստվերային նավատորմի» լցանավ, իսկ եվրոպականում՝ 19։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում