ՄՄարիա Գաբրիելյան

ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական ծառայությունների բարեփոխումները

ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական ծառայությունների բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ջանլուկա Էսպոզիտոյի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարությանը մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ռազմավարական բարեփոխումների և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման օրակարգին ցուցաբերվող աջակցության համար։

 

Կողմերը քննարկել են ԵԽ-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և գրանցված ձեռքբերումները, այդ թվում՝ դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բարեփոխումների օրակարգերի շրջանակներում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությանը դատաիրավական, ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության բարեփոխումների շրջանակներում:
 
Կարեն Կարապետյանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) Հայաստանի վերաբերյալ գնահատման չորրորդ փուլի զեկույցի հանձնարարականների կատարման առաջընթացը և հինգերորդ փուլի զեկույցի շրջանակներում ընթացիկ աշխատանքները:
 
Քննարկվել են ՀՀ-ԵՄ նոր համագործակցության օրակարգի շուրջ զարգացումները, Հայաստանում դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ընթացող բարեփոխումների ընթացքը։

 

Ջանլուկա Էսպոզիտոն բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Արդարադատության նախարարության ձեռքբերումները մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի կատարման ուղղությամբ և վերահաստատել համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:

 

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության աջակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունները՝ դատաիրավական բարեփոխումների, 2023-2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման աջակցության և մի շարք այլ ուղղություններով։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում