ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի խորհրդարանի շենքը շրջապատված է ցուցարարներով և ոստիկաններով

Վրաստանի խորհրդարանի շենքը շրջապատված է ցուցարարներով և ոստիկաններով

Վրաստանի խորհրդարանի 11-րդ գումարման առաջին նիստը նախատեսված է ժամը 12:00-ին: Միաժամանակ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունենում ընդդիմության կողմնակիցների ցույց՝ նոր ընտրության պահանջով։ Առավոտից ավելանում է թե՛ ցուցարարների թիվը, թե՛ իրավապահների թիվը։ Պարբերաբար բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև, հաղորդում են լրատվամիջոցները։

Չորս ընդդիմադիր կուսակցություն, որոնք նույնպես անցել են խորհրդարան, բոյկոտում են աշխատանքը, քանի որ վերջին ընտրությունը համարում են կեղծված։

Նախօրեին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը նույնպես չի մասնակցելու նիստին և «Վրացական երազանքի» իշխանության ներքո կորցրել է երկրորդ ժամկետով նախագահ ընտրվելու իր հնարավորությունը, ասել է, որ «Վրաստանի խորհրդարանի նիստը հակասահմանադրական է»։

Ըստ օրենքի՝ խորհրդարանի առաջին նիստը հրավիրում և բացում է նախագահը, սա առաջին դեպքն է, երբ նիստը նախագահը  չի հրավիրել։ Ըստ կանոնակարգի՝ նախագահի բացակայության դեպքում նիստը սկսում է ամենատարեց պատգամավորը։ Այս անգամ իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Լադո Կախաձեն այն կվարի մինչև խորհրդարանի խոսնակի ընտրությունը։

Խորհրդարանը կարող է սկսել աշխատանքը, եթե ներկա է մեծամասնությունը՝ 76 պատգամավոր, իսկ «Վրացական երազանքն» ունի 89 տեղ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում