ԼԼիլիթ Ասատրյան

Դիմիտրով գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Դիմիտրով գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և Toyota (վարորդ՝ Բ. Շ. Ա., ծնված 1966 թ․) մակնիշների ավտոմեքենաները. վարորդները և ուղևոր Խ. Շ.-ն (ծնված 2000 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և տուժածներից մեկին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:a

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում