ՎՎարդուհի Հարությունյան

Երմակը Ֆրանսիայի նախագահի խորհրդականի և ԱԳ նախարարի հետ քննարկել է Ռուսաստանի վերջին գործողությունները

Երմակը Ֆրանսիայի նախագահի խորհրդականի և ԱԳ նախարարի հետ քննարկել է Ռուսաստանի վերջին գործողությունները

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Էմանուել Բոնի և երկրի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ռուսաստանի վերջին գործողությունների ֆոնին Արևմուտքի դիրքերի ամրապնդման, ինչպես նաև Եվրոպայում անվտանգության սկզբունքների փոփոխության հարցերը՝ տեղեկացրել է Երմակը: Նա հավելել է, որ Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը կփոխվի մարտահրավերներին համապատասխան:

Փարիզում ուկրաինացի պաշտոնյան հանդիպում է ունեցել նաև ֆրանսիական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում