ԼԼիլիթ Ասատրյան

Պետական ծառայողական մեքենաների հարցը կլուծվի «կացնային» ձևով

Պետական ծառայողական մեքենաների հարցը կլուծվի «կացնային» ձևով

Պետական ծառայողական մեքենաների հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլուծի «կացնային» ձևով: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ գերատեսչությունների մեքենաների ցուցակը, ու գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա։ Այդ «կացնային» մոտեցման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց այդ խնդիրները կառաջանան, որովհետև մեր գործընկերները ժամանակին պատշաճ ձևով չեն արձագանքել իմ հրապարակային և ոչ հրապարակային ասածներին»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ ավտոպարկի շատ մեծ տոկոսը՝ մոտավորապես 70-90 տոկոսը կրճատվելու է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում