ԼԼիլիթ Ասատրյան

Այս խմորումները նշանակում են միայն մեկ բան՝ մենք մեր ռազմավարական նպատակից չենք շեղվում. վարչապետ

Այս խմորումները նշանակում են միայն մեկ բան՝ մենք մեր ռազմավարական նպատակից չենք շեղվում. վարչապետ

Մեր պրոբլեմն այն է, որ դատարանը շատ դեպքերում կայացնում է որոշումներ, որոնց վերաբերյալ հանրության և ընդհանրապես մեր բոլորի վերաբերմունքը դա չի, որովհետև և հանրությունը և քաղաքական ուժերը անընդհատ փնտրում են ինչ որ ձեռքեր, որոնք գնացել և ազդեցություն են ունեցել այդ որոշումների վրա։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Այսօր հազարավոր դատական ակտեր կան, որոնք իմ ասած չափանիշին համապատասխանում են, այնպիսին են, որ ինչքան էլ խորանանք, ինչքան էլ հետազոտենք, կգնանք և կտեսնենք, որ դրանք ճշգրիտ արդար անկախ դատական համակարգի կայացրած որոշումներ են, բայց այն փոքր խումբ որոշումները, որոնք մեծ աղմուկ և արձագանք են առաջացնում, նեգատիվ են տարածում ամբողջ դատական համակարգի և Հայաստանում արդարության և արդարադատության զգացումի վրա։

Այն խումբը գործերի, որ աղմուկ է առաջացնում, հիմնական մեկնաբանությունը, ես չեմ թաքցնի, այդ թվում՝ քաղաքական շրջանակներում էլ կա այդպիսի ընկալում, որ ինչ-որ միջամտությունների արդյունք է այս վճիռը։ Մարդն է պատասխանատու այն բոլոր պրոբլեմների համար, որը ինքը տեսնում է, ենթադրում կամ գիտի, և  քաղաքական առումով սա ճիշտ է, որովհետև քաղաքական իշխանությունն է, որ խոստանում է կամ չի խոստանում, որ Հայատսանւոմ կլինի անկախ դատական համակարգ, բայց  մյուս կողմից՝ իմ ամենամեծ պրոբլեմն այն է, որ Հայաստանի մարդկանց 90 տոկոսը կամ մի զգալի մասը չի հավատում որ հենց էդպես էլ կա։ Այսինքն այն որ գործերը տարիներով ձգվում են, այն որ գործերով կայացվում են անհասկանալի որոշումներ, ես տեսնում եմ և զգում եմ, որ մարդիկ չեն հավատում, որ այդ ամեն ինչը ինձ հետ համաձայնեցված չի»,- ասաց վարչապետը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում