ԼԼուսինե Մուրադյան

Վահե Հովհաննիսյանն ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենի հետ քննարկել է ՀՀ-ում մասնավոր հատվածի ներդրումների հնարավորությունը

Վահե Հովհաննիսյանն ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենի հետ քննարկել է ՀՀ-ում մասնավոր հատվածի ներդրումների հնարավորությունը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում մասնավոր հատվածի ներդրումների հնարավորություններին, քննարկել փախստականների բնակարանաշինության, պարենային անվտանգության, ինչպես նաև ՓՄՁ ծրագրերին աջակցության տրամադրման առանցքային թեմաները:

 

Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ փոխգործակցության ներկա մակարդակը և հույս հայտնել, որ ապագայում այն էլ ավելի կամրապնդվի՝ նպաստելով Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում