ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելու ՄՔԴ-ի որոշման վերաբերյալ արձագանքները

Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելու ՄՔԴ-ի որոշման վերաբերյալ արձագանքները

Ստացվել են միջազգային առաջին արձագանքները Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման օրդեր տրամադրելու վերաբերյալ: Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ որոշումն արդարացված է և քաղաքական դրդապատճառներ չունի։ Նրա խոսքերը հայտնել է Reuters-ը։

«Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդերները քաղաքական բնույթ չեն կրում, անհրաժեշտ է հարգել և կատարել դատարանի որոշումը»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Reuters-ը ներկայացրել է նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի մեկնաբանությունը Իսրայելի վարչապետի և երկրի պաշտպանության նախկին նախարարի ձերբակալման հրամանին: «Փարիզը կգործի Միջազգային քրեական դատարանի սկզբունքներին համապատասխան և կաջակցի նրա որոշումներին», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է, որ Նիդեռլանդները հարգում է ՄՔԴ-ի որոշումը և երկիրը պատրաստ է ձերբակալել Իսրայելի վարչապետին, եթե նա այցելի Նիդերլանդներ: Դա վերաբերում է նաև իսրայելի  պաշտպանության նախկին նախարարին և ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հրամանատար Մուհամմեդ ալ-Դեյֆին:

ՄՔԴ-ի որոշմանն արձագանքել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը: «Սա սև օր է արդարադատության համար, սև օր է մարդկության համար: ՄՔԴ-ի անազնիվ և աղաղակող որոշումը արդարադատությունը վերածել է համաշխարհային ծաղրի»,- նախագահի խոսքերը մեջբերել է The Guardian-ը։

Նեթանյահուի գրասենյակն էլ հայտարարության մեջ ՄՔԴ-ի որոշումն անվանել է «հակասեմական», հաղորդում է The Times of Israel-ը: ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը վավերացրել է 123 պետություն։ Իսրայելը համաձայնագրի կողմ չէ և չի ընդունում միջազգային այդ ատյանի իրավասությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում