ՄՄարիամ Մխիթարյան

Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի սոցցանցերի արգելքը 16 տարեկանից ցածր օգտատերերի համար

Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի սոցցանցերի արգելքը 16 տարեկանից ցածր օգտատերերի համար

Ավստրալիայի կապի նախարար Միշել Ռոուլենդը հինգշաբթի խորհրդարանին է ներկայացրել Ինտերնետային անվտանգության մասին օրենքում ուղղում, որով նախատեսվում է արգելել 16 տարեկանից ցածր դեռահասներին սոցցանցերի օգտագործումը՝ հայտնում է CNN-ը:

Ռոուլենդի խոսքով՝ նման բարեփոխման նպատակն է «պաշտպանել ավստրալացի պատանիներին, նրանց համար ապահովել ավելի անվտանգ ու առողջ միջավայր»:

Արգելքը ենթադրում է, որ մինչև 16 տարեկան երեխաներն ու դեռահասները չեն կարողանա օգտվել այնպիսի սոցիալական ցանցերից, ինչպիսիք են TikTok-ը, X-ը և Instagram-ը:

Կառավարության առաջարկի համաձայն՝ եթե պարզվի, որ սոցիալական ցանցը չի ձեռնարկել «խելամիտ քայլեր՝ թույլ չտալու, որ անձինք, որոնց նկատմամբ գործում են տարիքային սահմանափակումները, օգտահաշիվներ ունենան, կտուգանվեն մինչև 50 միլիոն ավստրալական դոլարի չափով (33 միլիոն դոլար):

Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ եթե ​​փոփոխությունը հաստատվի, Ավստրալիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը նման սահմանափակում կունենա անչափահասների համար սոցիալական ցանցերում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում