ԳԳոհար Սարգսյան

Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին

Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիր և Կիրանց գյուղի Սբ Երրորդություն եկեղեցի, որոնք նորոգվում ու վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով:

ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրում կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նաև Այգեհովիտի վարչական ղեկավարը, կապալառու ընկերության, ինչպես նաև որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Քննարկման ընթացքում վերանայվել և հստակեցվել է Սրվեղ վանական համալիրի Սուրբ Աստվածածին և Սուրբ Նշան եկեղեցիների վերականգնման նախագծով նախատեսված աշխատանքների իրականացման հաջորդականությունը: Արդյունքում որոշում է կայացվել աշխատանքները սկսել Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումից:

Աշխատանքային խումբն այնուհետև այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղում գտնվող 19-րդ դարի նորահայտ հուշարձան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի: Մասնագետները տեղում ծանոթացել են իրականացված վերականգնման աշխատանքներին, ներկայացրել իրենց դիտարկումները և տվել համապատասխան հանձնարարականներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում