ԼԼիլիթ Ասատրյան

Սուրեն Պապիկյանը պարգևատրել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին

Սուրեն Պապիկյանը պարգևատրել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին

60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։

60 կգ քաշային կարգում, ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սուրեն Աղաջանյանը նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:

Հնչել է ՀՀ պետական օրհներգը:

Հիշեցնենք, որ 77 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը հաղթել է Հորդանանի Թագավորության մասնակցին և նվաճել Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 67 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը հաղթել է Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցին և նվաճել ոսկե մեդալը՝ դառնալով ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:

Հիշեցնենք նաև՝ 63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը հաղթել է Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճել բրոնզե մեդալը։ 

Սուրեն Աղաջանյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն, իսկ Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում