ԼԼուսինե Մուրադյան

Երևանի ավագանին բյուջեի վերահսկողություն իրականացնելու նպատակով կներգրավի աուդիտորական ծառայություն

Երևանի ավագանին բյուջեի վերահսկողություն իրականացնելու նպատակով կներգրավի աուդիտորական ծառայություն

Երևանի ավագանի նոյեմբերի 19-ի նիստին 41 կողմ, 10 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին» որոշման նախագիծը:

Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության ղեկավար Քրիստինե Ավետիսյանը զեկուցեց, որ Երևանի բյուջեի վերահսկողությունն արդյունավետորեն իրականացնելու նպատակով ավագանին պետք է սահմանված կարգով ներգրավի աուդիտորական ծառայություն:

Աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 5 տարվա աշխատանքային գործունեություն աուդիտի ոլորտում, պետք է ունենա առնվազն 7 աշխատակից, որոնք ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, և որոնցից առնվազն 2-ը պետք է ունենան միջազգային որևէ որակավորում:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ նախագիծը լրամշակվել է, և ավելի խիստ պահանջներ են դրվել ավագանու ընդդիմադիր խմբակցությունների կողմից նախկինում բարձրաձայնված հայտարարությունների հիման վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում